Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Բաց նամակ Տարոն Մարգարյանին. ուսուցիչները բողոքում են Անահիտ Բախշյանից

Հայաստան

Դ. Դեմիրճյանի անվ. հ. 27 դպրոցի ուսուցիչների համակազմը բաց նամակ է հղել քաղաքապետին, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյան.

Երևանի Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոցի մանկավարժական համակազմի «համբերության բաժակը» ի վերջո լցվեց...
Համոզվեցինք, որ ամենազոր ժամանակն անգամ (շուրջ 5 տարի) անկարող եղավ «ամոքելու» հ.27 դպրոցի նախկին տնօրեն, ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ` ԿԱԻ փոխտնօրեն տկն Անահիտ Բախշյանի` իրենից հետո նույն դպրոցում տնօրենի աթոռին իր թեկնածուին տեսնել չկարողանալու «ցավը»:

Ուզում ենք հիշեցնել, որ մենք` մանկավարժներս, դեռ տարիներ առաջ համբերությամբ տարանք տկն Բախշյանի ամենավերջին վիրավորանքները` ուղղված մեզ` դպրոցի տնօրենի ընտրության օրը, «հրաժեշտին»: Մենք ներեցինք, չբողոքեցինք, հանդուրժող եղանք, բայց...

Մեծարգո քաղաքապետ.

Այլևս անհնար է դիմանալ և հանդուրժել թե՛ համացանցը, թե՛ հեռուստատեսությունը հեղեղած այն անհիմն անվանակումներին, որոնք, տարբեր առիթներ որոնելով, թիրախ ու նշանակետ դարձնելով, հանրապետության մեջ կարծես միայն հ. 27 դպրոցի «մաքրագործման» խնդրով «մտահոգ»' տկն Բախշյանն ուղղում է հ.27 դպրոցին, ուսուցիչներին և տնօրենին:

Թույլ տվեք հայտարարել, որ մեր դպրոցի մանկավարժական ողջ համակազմը հարգում, ընդունում է տնօրեն տիկին Սարգսյանին, որը, լինելով մեր դպրոցի ոսկե մեդալակիր շրջանավարտը, պետական համալսարանն ավարտելով անմիջապես վերադարձել է դպրոց, երկար տարիներ (22 տարի) դասավանդել է իր սիրելի մաթեմատիկա առարկան, եղել մեր գործընկերը: Աշխատանքային 8 տարվա կենսագրություն է ունեցել նաև տկն Բախշյանի տնօրինության օրոք` միաժամանակ պատվով կատարելով դաստիարակության գծով փոխտնօրենի, արհմիութենական կազմակերպության նախագահի, նաև մաթեմատիկայի առարկայական մասնախմբի նախագահի պարտականությունները: Մինչդեռ, չթաքցնելով իր անձնական կոնֆլիկտը, Ա. Բախշյանը բացահայտ գրում է` զրպարտելով, թե «…կոնֆլիկտը ծագել է այն պահից, երբ տնօրեն է նշանակվել, այսինքն` ընտրվել այն մարդը, որի համար տնօրենի պաշտոնը թաքստոց է` թաքցնելու համար իր մանկավարժական անկարողություները»(24.09.2012): Նշենք, սակայն, որ 2007թ.-ին տեղի ունեցած հ.27 դպրոցի տնօրենի ընտրությանը ներկա է գտնվել այն ժամանակ արդեն ԱԺ պատգամավոր նույն ինքը` Ա. Բախշյանը՝ աներկբա ընդունել է տիկին Ս.Սարգսյանի և ո՛չ իր սատարած թեկնածուի ընտրությունը: Նա չի զլացել ներկա գտնվելու նաև 2011թ-ին ԿԳ նախարարության կողմից իրականացվող տնօրենի հավաստագրման գործընթացի բանավոր փուլին, որը պատվով հաղթահարել և 2012թ. հոկտեմբերին նորից վերընտրվել է մեր դպրոցի տնօրենը: Դա ևս բավարար չէ… Տկն Բախշյանը, ստվերելով վերոհիշյալ բոլոր կառույցների գործընթացները (դպրոցի կառավարման խորհուրդ, քաղաքապետի որոշում և կնքած պայմանագիր, ԿԳ նախարարի հավաստագիր), իրեն իրավունք է վերապահում գրել տնօրեն անձի իրավունքները ոտնահարող բառեր, թե տնօրենը չունի «ամենակարևորը` ուսուցչապետին վայել նկարագիր և կրթությունը կազմակերպելու ո՛չ սեփական գիտելիք, ո՛չ հմտություն»: Ո՞վ է տվել նրան այդ իրավունքը:

Ինչպե՞ս կարող ենք մենք' մանկավարժներս, խաղաղ աշխատել, կրթել և դաստիարակել մեր սաներին` իրագործելով արժեքային համակարգ ձևավորելու պետության պահանջը, երբ հրապարակավ անհիմն խեղվում է ուսուցչի կերպարը (ըստ Ա.Բախշյանի մեկ այլ հոդվածի' «նման դպրոցներում թագավորում են ստրկամտությունը, շողոքորթությունը»): Իսկ ո՞վ կարող է չափել տարբեր կայքերում գտնվող բոլոր այն մարդկանց մեջ ծնված հակասական զգացումները, լավ կամ վատ տպավորությունները տնօրեն անձի, ինչո՞ւ չէ, նաև դպրոց-միջավայրի մասին, որտեղ հյուսվում է մեր բոլորի մանկավարժական կենսագրությունը: Սոցիալական կայքերում տեղադրված մի շարք ստահոդ նամակները չեն կարող բացասական հետևանքներ չունենալ դպրոցականների, մատաղ սերնդի հոգիների կերտման գործում: Այդ պատճառով էլ դատապարտելի ենք համարում Ա.Բախշյանի նմանօրինակ վերաբերմունքը:

Հարգելի քաղաքապետ.

Հայտնում ենք Ձեզ, որ հ.27 դպրոցում աշխատում է Ձեր բոլոր նախաձեռնությունների, կրթական գործընթացների կողքին կանգնած, իրենց գործին նվիրյալ մանկավարժների մի ստվար խումբ: Այդ են վկայում 5 տարի շարունակ դպրոցի տարբեր աշխատանքները ստուգող վերադաս կառույցների հարգալից վերաբերմունքը, ծնողական համայնքի աջակցությունը, աշակերտների սերն ու հարգանքը...

Այսօր, հ.27 դպրոցի մանկավարժների այդ խումբը հայցում է Ձեր օգնությունը` վերջապես լռեցնելու ատելության ու նախանձի, չարամտության ու չարակամության ձայնը: Մենք միշտ հիշում ենք և ուզում ենք տկն Բախշյանին էլ հիշեցնել դեռ 1913թ.-ին հնչած Թումանյանի սթափության կոչը. «Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի: Մի՞թե դժվար է...»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված