«Կորեայի մշակույթի օր»՝ Երևանում
Հասարակություն
Ս.թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:30-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Նիստերի մեծ դահլիճում (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա «Կորեայի մշակույթի օր» խորագրով երկրորդ միջոցառումը, որի շրջանակներում կկայանա մրցույթ: ԵՊԼՀ-ի ուսանողները ԵՊԼՀ-ի Կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի անմիջական ղեկավարությամբ կներկայացնեն Կորեայի մշակույթը, խոհանոցը (միջոցառման սկզբում կլինի կորեական ուտեստների հյուրասիրություն), ազգային պարը, ինչպես նաև արդեն Կարեայի մաս դարձած K-pop-ը: Ուսանողները կներկայացնեն իրենց իսկ նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը, տեսանյութերը: Մասնակիցները կպայքարեն լավագույն «Պար», «Երգ», «Ֆիլմ»,«Ասմունք», «Զեկույց», «Դերասան» և այլ անվանակարգերում հաղթելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը