Կոբախիձեն անվանել է՝ որն է Բրիատանիայի ամոթը
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Մեծ Բրիտանիայի համար ամոթ է անվանել «Վրացական երազանքի» հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների կիրառման մասին խոսակցությունները։ Այս մասին փոխանցում է NewsGeorgia-ն։
«Անգլիան իսկապես ժողովրդավարության օրրանն է։ Երբ նման երկիրն առանց որևէ ապացույցի խոսում է պատժամիջոցների մասին, դա, իհարկե, բացարձակապես անհասկանալի է։ Սա Ջոն Լոքի երկիրն է, և նման երկրում մարդուն առանց ապացույցների պատժելը բացարձակ ամոթալի երեւույթ է»,- լրագրողներին տված մեկնաբանությունում ասել է Կոբախիձեն։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը