Վենեսուելայի նախագահ Չավեսի երդմնակալության արարողությունը կանցնի առանց նրա
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունն առանց նրա կանցնի, քանի որ վերջինս քաղցկեղի դեմ բուժման հերթական 4-րդ վիրահատությունից հետո գտնվում է հետվիրահատական շրջանում: Հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ում Չավեսը նշանակել էր իրեն փոխարինող իր մահվան դեպքում, հայտարարել է, որ վաղ թե ուշ իրենց ղեկավարը կլինի այդտեղ, սակայն չի նշել նախագահի վերադարձի հստակ օրը:
Համաձայն երկրի սահմանադրության՝ Չավեսի մահվան կամ երկիրը կառավարելու անկարողունակության դեպքում նոր ընտրությունները պետք է անցկացվեն 30 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Չավեսի մոտ չարորակ քաղցկեղը հայտնաբերվել է 2011թ. հունիսին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)