Ռուսաստանը պատրաստվում է տարհանել իր քաղաքացիներին Սիրիայից. ԱԳՆ
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ-ը պլան է մշակում Սիրիայից Ռուսաստանի քաղաքացիներին տարհանելու համար. հինգշաբթի օրը հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովին:
ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ Սիրիայում ապրում են «հազարավոր ռուսներ», իսկ նրանցից ոմանք նույնիսկ հյուպատոսական հաշվառման չեն կանգնած: Հիմնականում դրանք կանայք են, ովքեր ամուսնացել են սիրիացիների հետ, կամ խառը ամուսնությունների արդյունքում ծնված երեխաները:
Ներկայումս նախարարությունը պարզում է նրանց գտնվելու վայրը: Միաժամանակ, ԱԳՆ-ի տվյալներով՝ Սիրիայում հյուպատոսական հաշվառման է վերցված 5.3 հազար ռուսաստանցի:
Իսկ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ դիվանագիտական առաքելությունը չի պատրաստվում տարհանման: Իրավիճակը դեսպանատան շուրջ խաղաղ է:
Ավելի վաղ ուկրաինացի լրագրողուհուն առևանգած սիրիացի ապստամբները սպառնացել էին հարձակվել Դամասկոսում Ուկրաինայի և Ռուսաստանի դեսպանատների և այդ երկրների քաղաքացիների վրա:
Ապտամբները սպառնում են սպանել լրագրողին, եթե մինչև դեկտեմբերի 13-ը նրա համար չվճարվի 50 մլն դոլարի փրկագին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ