ՀՀԿ-ն հզոր ուժ է համարում էպոսագետին
ԱՐԽԻՎ
Այսօր քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՔՄՀՀԿ)՝ ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ հրավիրված քաղաքական բանավեճի ընթացքում, որին մասնակցում էին քաղաքական երեք ուժերի ներկայացուցիչները՝ «Ժառանգություն», ՀՅԴ, ՀՀԿ, քննարկման մասնակիցներից մեկին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին լրագրողներից մեկը հարց տվեց այն մասին, թե ՀՀԿ-ն հզոր ուժ համարո՞ւմ է նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանին և նրա հետ պայքարը թեժ լինելո՞ւ է: Վերջինս պատասխանեց. «Քաղաքական դաշտի բոլոր ուժերին մենք համարում ենք հզոր ուժ»: Նույնիսկ էպոսագետի՞ն՝ հաջորդեց լրագրողի պատասխան հարցադրումը, և պատգամավորը կրկնեց. «Քաղաքական դաշտի բոլոր ուժերին մենք համարում ենք հզոր ուժ»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)