Կառավարությունը մերժել է «Ջրասահք» ՍՊԸ-ին
Հասարակություն
ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ մերժել է ներդրումային ծրագրով «Ջրասահք» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգումը։ Ընկերությունը նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի տարածքում` Վարդենիս գետի վրա, կառուցել «Վարդենիկ» փոքր հիդրոէլեկտրակայանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը