Հայաստանում է «օղու կենդանի շտեմարանը»
Հայաստան
Այսօր հատուկ այցով Հայաստան ժամանած աշխարհահռչակ դեգուստատոր, «Ֆինլանդիա պլատինում» ապրանքանիշի բրենդ-դեսպան Մարկու Ռեյտինենը ներկայացրեց «Ֆինլանդիա» ապրանքանիշի յուրահատկությունը, խոսեց նաև դրա բարձր որակի մասին:
Որակի մասին գնորդը կարող է հանգիստ լիել, քանի որ Ռեյտինենը անձամբ վերահսկում է «Ֆինլանդիա պլատինում» օղու յուրաքանչյուր խմբաքանակ՝ ապահովելով պրեմիում դասի օղուն բնորոշ անզուգական հատկանիշներ: Ի դեպ, Հայաստանը 54-րդ երկիրն է, որտեղ այցելում է դեսպանը և ներկայացնում «Ֆինլանդիա» ապրանքանիշը:
Նշենք, որ վերոհիշյալ օղին ստանում են Ֆինլանդիայի սառցադաշտերի հալոցքային աղբյուրների ջրից և ֆինլանդական վեցշերտանի ոսկեգույն գարու տեսակից: Այդ պատճառով էլ Ֆինլանդիա օղին արտադրվում է միայն Ֆինլանդիայում:
Մարկու Ռեյտինենը ընդամենը երեկ է ժամանել Հայաստան, սակայն հասցրել է ծանոթանալ հայկական ուտեստներին, ուստի հավաստիացրեց, որ մեր ուտեստների հետ այս օղին հիանալի համադրվում է, ինքն անձամբ է փորձել: Դեսպանին զարմացրել էր հայկական քյուֆթան: Նա առաջին անգամ էր փորձում սովորական խաշած մսից պատրաստված նման համեղ ճաշատեսակ:
Օղու մասին իր ունեցած գիտելիքների համար Մարկու Ռեյտինենին անգամ անվանում են «օղու կենդանի շտեմարան»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի