Ավտոճանապարհները բաց են
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Ապարանի, Արթիկի ճանապարհահատվածում եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը