Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները
Հասարակություն
Դեկտեմբերի 13-ին, համաձայն նախապես հայտարարված ժամանակացույցի, անցկացվեցին Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց արդյունքում նախագահներ ընտրվեցին ներքոհիշյալ անձինք՝
1. Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով՝ Մարգարյան Խաչատուր Սահակի,
2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Ազգալդյան Հարություն Աշոտի,
3. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Խաչատրյան Կառլեն Գագիկի,
4. Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով՝ Կոգարով Կարապետ Արթուրի,
5. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Թորոսյան Հովհաննես Գրիգորի,
6. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Բասմաջյան Հրաչյա Կոլյայի,
7. Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ Մելքոնյան Գեւորգ Գագիկի,
8. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խաչիկյան Տիգրան Աշոտի,
9. Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Մամիջանյան Հայկ Ռուբենի,
10. Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով՝ Աշրաֆյան Մարինե Հենրիկի,
11. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Մանթաշյան Նարեկ Նահապետի,
12. Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Եղիազարյան Մակար Համլետի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը