125 տարեցի անվճար տրամադրվել է օպտիկական ակնոց
Հասարակություն
2012 թվականի ընթացքում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամն իր մասնագետների խմբով պարբերաբար այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տուն-ինտերնատներ, որտեղ տեսողության հետ խնդիրներ ունեցող տարեցներին մատուցել է իր ծառայությունները' ակնահատակի զննում, աչքի ճնշման չափում, ակնոցի կորեկցիա:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում շուրջ 125 տարեցի անվճար տրամադրվել է օպտիկական ակնոց, 23-ը վիրահատվել են, 2-ը՝ ստացել լազերային բուժում:
Այս տարիքում մարդու համար տեսողությունը կարևորագույն հոգեբանական խնդիր է, որն իհարկե, ամբողջությամբ հնարավոր չէ վերականգնել, բայց հետևողական լինելու դեպքում հնարավոր է կանխարգելել վատթարացումը, պահպանել եղածը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը