Ֆրանսահայ Րաֆֆին անցել է մեծ եզրափակիչ (տեսանյութ)
Հասարակություն
Ֆրանսիայում Րաֆֆի անունով հայ տղան, ով աստիճանաբար բարձրացել է փառքի աստիճանով, «M6» հեռուստաալիքի՝ «Ֆրանսիայում անհավատալի տաղանդներ կան» ծրագրի կիսաեզրափակիչում հեռուստադիտողների քվեարկության արդյունքում անցել է մեծ եզրափակիչ:
Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie-ն, հայկական դրոշի գույներով թեւնոցով տղան հեռուստանախագծի կիսաեզրափակիչում բուռն ընկղմվել է ռոքի աշխարհ՝ կատարելով ամերիկացի երաժիշտ Չաք Բերրիի «Ջոնի բի գուդ» երգը: Հայ տղան արժանացել է ժուրիի անդամներ Ժիլբեր Ռոզոնի, Սանդրին Կորմանի եւ Դեյվի հիացական արձագանքներին: Ծնվել է աստղ, եթե նրան ոչինչ չխանգարի, նա կկատարի հաջող ստեղծագործություններ, գրում է style.news.am-ը:
Ծրագրի երկրորդ մասում երիտասարդ արքայազնը Սանդրին Կորմանի եւ եզրափակիչի մասնակիցների հետ կատարել է Էդի Միտչելի Pas de boogie woogie երգը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը