Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ի՞նչ սպասել Պուտինի հայաստանյան այցից

Հայաստան

Ռուսաստանը պաշտպանելու է Հայաստանում արված ներդրումները:

Թերևս մեծ գաղտնիք չենք բացի, եթե ասենք, որ հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արևմտամետ դիրքորոշումն արդեն արժանացել է Ռուսաստանի քաղաքական վերնախավի և փորձագիտական-քաղաքական շրջանակների խիստ քննադատությանը: Մոսկվայում վստահ են, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը մի օր կարող է լուրջ խնդիրներ առաջացնել տարածաշրջանում Ռուսաստանի կենսական շահերի համար: Այդ իսկ պատճառով Պուտինի աշխատակազմում որոշել են խստացնել հարաբերությունները Հայաստանի և նրա իշխանությունների հետ:

Ինչպես հայտնի է, մոտ ապագայում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Ակնհայտ է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին կայանալիք այս այցը միջպետական կարևորությունից բացի ունի նաև ներքաղաքական լուրջ նշանակություն: Սարգսյան-Պուտին հանդիպման արդյունքները կպայմանավորեն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական վերնախավի առաջիկա մի քանի տարիների օրակարգը: Եվ, կախված բանակցությունների դրական կամ բացասական ընթացքից, կարելի կլինի կանխագուշակել, թե ինչպիսի եղանակ է լինելու հայ-ռուսական հարաբերություններում և ընդհանրապես Անդրկովկասում: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները քննարկելու շատ հարցեր ունեն՝ սկսած աշխարհաքաղաքականությունից, մինչ մեր երկրում ռուսական ներդրումների ճակատագիրն ու հեռանկարները: Ի դեպ, անգամ Հայաստանի համար խիստ ձեռնտու այս վերջին հարցում Ռուսաստանը լուրջ խնդիրների է հանդիպում: Ասվածի վառ ապացույցն է, օրինակ, ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովի փորձառությունը:

Հիշեցնենք, որ ըստ Կորեպանովի խոսքերի, ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդին՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, իրենից մոտ 5 միլիոն ամերիկյան դոլար է գողացել: Ռուս գործարարը փորձել է դատարանի միջոցով վերականգնել արդարությունը, սակայն պարզել է, որ Տեր-Հովսեփյանին հովանավորում է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, որը Օսիպովի ընտանիքի հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ է:

Իհարկե, Կորեպանովից գողացված գումարն այնքան մեծ չէ, որ ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, սակայն գործն ունի մեկ այլ նրբություն: Բանը նրանում է, որ ռուս գործարարին աջակցում են նաև Երևանում Ռուսաստանի դեսպանատունն ու Հայաստանում գործող ռուսաստանցի այլ պաշտոնյաներ: Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրանք բազմիցս քննարկել են Կորեպանովի խնդրին արդար լուծում գտնելու հնարավորությունները, սակայն հասկացել են, որ Երևանում այդ հարցը ոչ ոքի չի մտահոգում: Այս իրողությունը խիստ զայրացրել է ռուս պաշտոնյաներին, որոնց ուշադրությունից չի վրիպել, օրինակ, այն փաստը, որ նմանօրինակ իրավիճակում հայտնված ամերիկացի կամ եվրոպացի գործարարների խնդիրները շատ արագ լուծում են գտնում: Վլադիմիր Պուտինի աշխատակազմում վստահ են, որ Հայաստանի իշխանությունները, կամ մեր երկրում գործող մեկ այլ ուժ ռուսական կապիտալը հայկական շուկայից դուրս մղելու նպատակաուղղված քաղաքականություն է իրականացնում: Նման մարտահրավերն անընդունելի է Մոսկվայի համար: Իրավիճակը շտկելու նպատակով Կրեմլում որոշել են Հայաստանում ռուսական ներդրումները պաշտպանելու հետևողական ծրագրեր իրականացնել: Խոսքը կարող է վերաբերել անգամ Հայաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն: Իսկ Կորեպանովն ու նրա նման խաբված գործարարները կդառնան ռուսական այդ քաղաքականության «հիմնավորումը»:

Հայ-ռուսական քաղաքական օրակարգն, իհարկե, չի սահմանափակվում միայն նման հարցերով: Ակնհայտ է, որ Երևանում Պուտինը կքննարկի հարցերի շատ լայն շրջանակ: Իսկ թե ինչպիսի ավարտ կունենա հայ-ռուսական բանակցությունների ներկայիս փուլը, ցույց կտա ժամանակը:

Սարգիս Կարապետյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված