Հեռուստահաղորդավարը հրդեհել է իր հյուրին՝ ուղիղ եթերում (տեսանյութ)
Տեսանյութեր
Դոմինիկյան հանրապետությունում «Աստղերին մոտ» հեռուստաշոուի հաղորդավար Ֆրենկլին Բազարետեն իր հյուրի՝ ամերիկացի իլյուզիոնիստ Ուեյն Հուչինի վրա դյուրավառ հեղուկ է լցրել եւ այրել ուղիղ եթերում: Այս մասին գրում է galatv.am–ը։
Իլյուզիոնիստ Հուչինը ժամանել էր Դոմինիկյան հանրապետություն՝ ելույթներ ունենալու համար: Ամերիկացին մեկ ուրիշ աճպարար՝ Բի Ջեյ Բուենոյի հետ պետք է ցուցադրեր իր արվեստը, բայց երբ Հուչինը դուրս է եկել բեմ, հաղորդավար Բազարետեն հայտնել է, որ համաձայն տեղի ավանդույթների, նա պետք է օրհնի հյուրին՝ նախքան ելույթը:
Արդյունքում, նա իր բռում եղած այրվող դյուրավառ հեղուկը լցրել է ամերիկացու գլխին, որից Ուեյն Հուչինը բազմաթիվ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հեռուստաշոուի վարողը, վախենալով դատաստանից, փախել է ԱՄՆ: Ֆրենկլին Բազարետեն պնդում է, որ ինքը վատ մտադրություններ չի ունեցել, իսկ տուժողը չգիտի, թե ինչով է պայմանավորված լրագրողի արարքը, բայց համոզված է, որ նա դիտավորյալ է վնասել իրեն:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն