Բարաք Օբամային բարկացնում է այն միտքը, որ դուստրը կարող է էջ ունենալ Facebook-ում
ԱՄՆ
Չնայած Բարաք Օբաման ղեկավարում է մի ողջ երկիր, սակայն նա նույնպես ապահովագրված չէ տիպիկ ծնողական ահազանգերից:
MTV News-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է իր ավագ դուստրը՝ Մալիյան, որը աղջկանից անսպասելիորեն վերածվեց դեռահասի:
Բարաք հայրիկին հատկապես անհանգստացնում է աղջկա շփվելու ցանկությունը Facebook սոցցանցում: Գրում է spletnik.ru-ն:
«Մենք կանհանգստանայինք Facebook-ի պատճառով: Ես գիտեմ, որ մարդիկ, ովքեր ստեղծել են այն, ռևոլյուցիա մտցրեցին սոցցանցի աշխարհում: Սակայն Մալիյան՝ հայտնի աղջիկ է, և ինձ շատ է անհանգստացնում նրա անձնական կյանքը»:

Ավելի ուշ, երբ նա մեծանա, նա կկարողանա ինքնուրույն որոշել այդպիսի հարցերը, բայց հիմա, անգամ անվտանգության նկատառումներով, նա Facebook-ում էջ չունի:
Միևնույն ժամակ Բարաքը շատ հանգիստ է վերաբերվում աղջկա ժամադրություններին, քանի որ նրան հսկում են անվտանգության ծառայողները:
Օբաման մեծ հույս է հայտնում, որ իր աղջիկները կընտրեն այնպիսի տղաների, որոնք կհարգեն և կգնահատեն նրանց:
{gallery}080{/gallery}


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)