Մարտին Մկրտչյանը՝ ամուսնալուծված լինելու և 2 երեխա ունենալու մասին
Հասարակություն
Վերջերս լուրեր են պտտվում, որ երգիչ Մարտին Մկրտչյանն ամուսնալուծված է և երկու երեխա ունի: Ըստ դրանց՝ հենց դա է պատճառը, որ նա և Հռիփսիմե Հակոբյանը գաղտնի են պահում իրենց հարաբերություններին վերաբերող մանրամասները:
Այս մասին esyes.am-ը խոսել է Մարտինի նշանածի՝ երգչուհի Հռիփսիմեի հետ, ով հերքել է լուրի իսկությունն ու ասել, որ Մարտինը երբևէ ամուսնացած չի եղել, իսկ իրենց հարաբերությունների գաղտնիությունը պայմանավորված է նրանով, որ ինքն առհասարակ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին: «Միայն դա է պատճառը, որ անձնական հարցերի չեմ պատասխանում: Կարծում եմ՝ ընթերցողները պետք է ավելի շատ իմ արվեստով հետաքրքրված լինեն, ոչ թե անձնական կյանքով»,- շեշտեց Հռիփսիմեն:
Մարտինն էլ ծիծաղել է լուրը լսելիս և նշել, որ երբևէ ամուսնացած չի եղել: «Ինչպես կարող է նման բան լինել,- հռետորական հարց է տվել երգիչն ու հավելել,- այս տարիքիս դժվար հասցնեի ամուսնանալ, բաժանվել և երկու երեխա ունենալ: Խնդրում եմ, գրեք՝ սիրելի ընթերցողներ, երկրպագուներ, հարազատներ, ես ամուսնալուծված չեմ, երեխաներ չունեմ, առայժմ ամուսնացած չեմ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը