«Հրապարակ». Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սերյան Սարոյանի որդու հարսանիքին
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ երկու օր առաջ՝ 12.12.12-ին «Օջախում» տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, չնայած նախօրոք հայտարարված էր, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու, այնուհանդերձ, նա եկել է, նստած է եղել Մանվել Գրիգորյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի հետ նույն սեղանի շուրջ, պարել է իր ավանդական պարը:
Այդ ամենին «մի ուրիշ ձև» հետևել են ՀՀԿ «սվիտան» և ներկաները, որովհետև սեղանների շուրջ քննարկվող միակ թեման եղել է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի այդ օրն արած հայտարարությունը: Կենացները նույնպես այդ մոտիվներով են եղել: Ընդ որում, քեֆները լավ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը հարկ է համարել առանձնահատուկ շեշտել, որ այդ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին հատկապես հենց ինքն է տված եղել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին