Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. Պուտին Գևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը «Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան «Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ» «Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը «Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանը Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն 

«ՀԺ». ՀԱԿ-ը որոշել է գնալ ԲՀԿ հետքերով. ՀԱԿ-ում լռության ուխտ են արել

Հայկական Մամուլ

Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երևում է, որոշել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետքերով գնալ: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ եթե մինչև վերջերս քաղաքական ուժերը և ընդհանրապես հասարակությունը սպասում էին, թե ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ, ապա հիմա էլ սպասում են, թե ինչ որոշում է կայացնելու Հայ ազգային կոնգրեսը: Կոնգրեսում, սակայն, ինչպես երևում է, գործընկերոջ օրինակով լռության ուխտ են արել: Նախօրեին Բարգավաճի հրապարակած որոշումից հետո Կոնգրեսում քաղխորհրդի նիստ էին արել: Որևէ որոշում, սակայն, այդպես էլ չէր կայացվել: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն ասել էր ընդամենը, թե Կոնգրեսում այս պահին շարունակվում են ստեղծված նոր քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումները, վերջնական որոշումը Կոնգրեսը կհրապարակի քննարկումների ամփոփումից հետո: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ընդհանրապես հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին: Թե երբ կամփոփվեն այդ քննարկումները, հայտնի չէ: Չի բացառվում, որ ՀԱԿ- ն իր որոշումը հրապարակի վերջին պահին: Բարգավաճի որոշման հրապարակումից հետո լրատվամիջոցներում և հանրության շրջանում գերիշխող կարծիքն այն է, որ Սերժ Սարգսյանի դեմ առաջիկա նախագահական ընտրություններում միակ այլընտրանքը կարող է լինել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ եթե վերջինս չառաջադրվի, ապա ընտրությունների ելքն արդեն այսօր կարելի է ազդարարել Սերժ Սարգսյանի «ընտրությամբ»: Թե դրան ինչ կարող է հաջորդել, թերևս, ՀՀ որևէ քաղաքացու համար քննարկելի չէ՝ արտագաղթի նոր թափ, ապատիկ ու դեպրեսիվ տրամադրություններ, տնտեսական և սոցիալական վիճակի շարունակական անկում և այլն, և այլն:

Հասկանալի է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այն թեկնածուն չէ, ում շուրջը կարող է կոնսոլիդացիա տեղի ունենալ, ով կարող է իր հետևից մարդկանց զանգվածներ տանել և ստեղծել այն նույն քաղաքական իրավիճակը, որն առկա էր 2008-ի նախագահական ընտրություններից առաջ: Նա չունի անհրաժեշտ հեղինակություն, և խորհրդային ցինիկ բարքեր տեսած հայաստանցու մոտ նրա պաթոսն առնվազն ժպիտ է առաջացնում: Այդուհանդերձ, երեկ արդեն լրատվական կայքերից մեկը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու վերջնական որոշում է կայացրել: Այնինչ, Բարգավաճի որոշումից հետո ընդդիմադիր շրջանակներում տեսակետներ էին հնչում, որ դաշտն արդեն պարզաջրված է, և Կոնգրեսի համար Ծառուկյանի չառաջադրվելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Բայց եթե հավատանք վերոնշյալ կայքի հավաստի աղբյուրներին և մինչ այժմ ՀԱԿ-ի վարած քաղաքականությանը, Տեր-Պետրոսյանը չի ուզում առաջադրվել: Եվ ուրեմն, ինչու այսպես ամայացվեց քաղաքական դաշտը, ինչու Սերժ Սարգսյանի համար նման նպաստավոր պայմաններ ստեղծվեցին և նախագահական երկրորդ ժամկետը, ի տարբերություն առաջինի, արդեն վայելելու նման հնարավորություն: Հիմա ով և ինչ պիտի անի՝ առաջիկա ընտրությունների արդեն հայտնի ելքը թույլ չտալու համար:

Արդեն երկու օր է, թերթի բոլոր փորձերը՝ զրուցել Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, անհաջողությամբ են պսակվում: ՀԱԿ-ում որոշել են, որ որևէ մեկն իրավունք չունի որևէ բառ ասել առաջիկա ընտրությունների վերաբերյալ՝ մինչև համապատասխան որոշում չկայացվի (ճիշտ այնպես, ինչպես անում էր Բարգավաճը մինչև նախօրե, պարզապես դեռ հստակ չէ, թե «այդ մասին՝ հաջորդ դասին» պարբերության փոխարեն այս դեպքում ինչ է ասվելու ի պատասխան լրագրողների): Մենք մտադիր էինք Կոնգրեսի պատասխանատու անձանց ուղղել հետևյալ հարցերը:

ԲՀԿ-ի որոշումից հետո տեսակետներ են հնչում, որ Սերժ Սարգսյանի դեմ միակ այլընտրանքը կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանը. Հայ ազգային կոնգրեսում ի՞նչ են մտածում այս մասին:

Ձեր կարծիքով, ո՞րն է ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառը: Ինչպե՞ս կբացատրեք այն, որ 2008 թվականի հզոր համաժողովրդական շարժումից հետո Սերժ Սարգսյանն այս պահին գոնե լուրջ այլընտրանք չունի, և սա այն դեպքում, երբ եղել են Մարտի 1, ներքաղաքական խորը ճգնաժամ, տնտեսական աննախադեպ անկում, աննախադեպ չափերի հասնող արտագաղթ:

Ի՞նչ իմաստ ուներ այդքան ժամանակ վատնել քաղաքական կոնսուլտացիաների վրա, երբ ի սկզբանե էլ պարզ էր, թե ԲՀԿ-ն վերջում ինչ որոշում է կայացնելու: Համաձա՞յն եք, որ այս իրավիճակի հիմքերը դրվեցին Լետն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ, որին հաջորդեցին հասարակության համար փակ ինչ-որ պրոցեսներ, և հենց դա մարդկանց հասցրեց լիակատար հիասթափության:

Ի՞նչ են, ի վերջո, մտածում Հայ ազգային կոնգրեսում այս ամենը հետ շրջելու և այս նախագահական ընտրությունների կանխորոշված ելքը խափանելու համար:

Մտադիր էինք նաև ճշտել՝ կա՞ ՀԱԿ-ում որևէ մեկը, ով կարծում է, որ մարդ, ով ունի միլիոնավոր դոլարների հարստություն, ով հարկեր է թաքցնում, ով ամեն րոպե ենթակա է քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգին, կարող է որոշում կայացնել Սերժ Սարգսյանի ցանկությունների շրջանակից դուրս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողինՍի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբՍառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերըՂահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի«Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ ՄաթևոսյանԴուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ ՌուբինյանինԻրանի խորհրդարանի խոսնակը խոսել է Խամենեիի վիճակի մասինՈրևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր ԽաչատրյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներինTRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան «TRIPP-ի մեկնարկից հետո Ադրբեջանը նոր պայմաններ կբերի»․ Նարեկ ԿարապետյանԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»
Ամենադիտված