«Առավոտ». Ամերիկյան պաշտոնյաների մեսիջները նախագահ և վարչապետ Սարգսյաններին դրական են եղել
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մոտ մեկ շաբաթ տևած այցելությունը Միացյալ Նահանգներ, «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, ուներ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նպատակ:
Այսպես, թերթի տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք քաղաքական հանդիպումներ, որոնց նպատակը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցած տարիների իրականացրած քաղաքականությունը դրական լույսի տակ ներկայացնելը: Վարչապետը ոչ միայն ներկայացրել է այս իշխանության վերջին տարիների գործունեությունը, նաև խոսել է առաջիկա ծրագրերի մասին: ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներից վարչապետը և նրան ուղեկցողները բավական գոհ են մնացել: Ասում են՝ ամերիկյան պաշտոնյաների կողմից նախագահ և վարչապետ Սարգսյաններին ուղղված քաղաքական մեսիջները բավական դրական են եղել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին