«Ժողովուրդ». Ամանորյա նվեր քաղաքացիներին՝ գազի գնի թանկացման տեսքով
Հայկական Մամուլ
Գալիք ընտրություններից առաջ քաղաքական դաշտն առավելագույնս վնասազերծված է: Արդեն ժամանակն է դադարել մուկն ու կատու խաղալը և պարզ տեքստով բնակչությանը մատուցել իշխանության պատրաստած ամանորյա նվերը՝ գազի գնի թանկացման տեսքով: Ինչը և երեկ արեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ամիսներ շարունակ անտեղյակության դիմակը դեմքին ԱԺ ամբիոնից հանրությանը մոլորեցնող այս պաշտոնյան, գազի գնի շուրջ ցանկացած հարցադրմանն ի պատասխան, ասում էր, թե բանակցությունները շարունակվում են: Սակայն երեկ արդեն նրա կեցվածքն այլ էր. բանակցությունները դեռ չավարտած՝ նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանի «Գազպրոմ»-ը պնդում է, որ 2013-ին Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք է թանկանա: Ինչո՞ւ «Գազպրոմը» չցանկացավ սպասել մինչև նախագահական ընտրություններ: Արդյոք պատճառները քաղաքակա՞ն են, թե՞ պարզապես «Գազպրոմը» չի ցանկացել այս ամիսների ընթացքում արդեն իսկ թանկացած գազի համար որպես փոխհատուցում ընդունել «Հայռուսգազարդ»-ի՝ ՀՀ պատկանող 20 տոկոս բաժնեմասը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին