Վրաստանում օրենք է ընդունվել, որը խստացնում է ցուցարարների պատիժը
Վրաստան
Ուժի մեջ են մտել Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները, որոնք խստացնում են ցուցարարների նկատմամբ պատիժները։ Երեք ընթերցմամբ ընդունված օրենքները ստորագրել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Նոր հոդված է հայտնվել պաշտոնյաներին վիրավորելու համար, բարձրացվել են նաև վարչական որոշ իրավախախտումների համար տուգանքները և կալանքի ժամկետները։ Պաշտոնատար անձանց վիրավորելը կարող է պատժվել կալանքով՝ մինչև 45 օր ժամկետով, կամ տուգանք՝ 1500-4000 լարիի չափով։
Բողոքի ակցիայի ժամանակ դեմքը թաքցնելը կամ ցույցի ժամանակ լազերային լույս արձակելը տուգանվում է 2000 լարիով կամ մինչև 7 օր կալանքով։
Փոփոխություններ են կատարվել նաև Քրեական օրենսգրքում։ Մեկ տարով ավելացվել են ոստիկանների և պաշտոնատար անձանց վրա հարձակվելու մեղադրանքի ժամկետները։ Այն նաև նախատեսում է բանտ ուղարկել նրանց, ովքեր հրապարակայնորեն բռնության կոչ են արել։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան