«ՉԻ». Կոռուպցիայի դեմ պայքարի մասին դասախոսությունն «առաջին ձեռքից»
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հարվարդի համալսարանում դասախոսություն է կարդացել օլիգոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով:
«ՉԻ» - Կոռուպցիայի մասին «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալն, իհարկե, շատ կարևոր է ամերիկացիների համար: Ցանկացած հարցում նրանք նախապատվությունը տալիս են պրոֆեսիոնալներին, և այդ առումով Տիգրան Սարգսյանի դասախոսությունն, անշուշտ, մեծ հաջողություն է ունեցել: Ճիշտ այնպես, ինչպես հաջողություն կունենար, ասենք, մանր խուլիգանության համար յոթ անգամ դատապարտվածի դասախոսությունը հասարակական կարգի պահպանման ստորաբաժանումների աշխատակիցների առջև:
Բայց մյուս կողմից էլ՝ ամերիկացիների հումորի զգացումն է հիացնում: Կանչում են մի պետության վարչապետի, որտեղ տնտեսության 50 տոկոսը ստվերում է, և խնդրում այդ մարդուն (ով, ի դեպ, գոյատևում է բացառապես աշխատավարձով, բայց մուլտիմիլիոնատեր է) դասախոսություն կարդալ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ի դեպ, կովերի կուրծքը գոլ ջրով լվալու թեմայով դասախոսությունների համար 16,6 միլիոն դոլար էր դուրս գրվել, տեսնես այս դասախոսություննե՞րը որքան կարժենան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին