«Ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյանը կվերադարձնի՞ Րաֆֆի Հովաննիսյանի պարտքը
Հայկական Մամուլ
Գալիք նախագահական ընտրություններում չառաջադրվելու ԲՀԿ որոշումը կավելացնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունները՝ թերթի հարցին ի պատասխան կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ Հովհաննիսյանի հնարավորությունները մինչ ԲՀԿ որոշումը ևս մեծ էին: Իսկ «ժառանգություն» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում ակնկալո՞ւմ է ՀԱԿ- ի աջակցությունը հարցին ի պատասխան ասել է, թե Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքն ուրախ կլինի քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի աջակցությունը ստանալու դեպքում.
«Այս պարագայում մենք բաց ենք նմանատիպ աջակցության համար, իսկ մնացածն իրենց խնդիրն է»: Մարտիրոսյանի համոգմամբ՝ այսօր ընդդիմությունը մի խնդիր ունի՝ իրական աշխատանք տանել, կեղծ վերլուծություններ չանել, կեղծ թիրախների հետևից չընկնել և համապատասխան աշխատանքի շնորհիվ պայքարը տանել առաջ:
Թերթը հիշեցնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր աջակցությունն էր հայտնել Լեւոն Տեր Պետրոսյանին 2008-ի նախագահական ընտրություններում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին