ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում օգնել Սիրիայում ձևավորել անցումային կառավարություն
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ է անում Ռուսաստանին աջակցել միաջազգային հանրությանը Սիրիայում անցումային կառավարություն ձևավորելու հարցում. գրում է Риа Новости-ն:
«Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանը օգներ այն մարդկանց հարցում, ովքեր Սիրիայում կարող են մասնակցել կառավարության անցումային համակարգ ստեղծելու հարցում: Մենք այդ հարցում, իհարկե, բանակցում ենք ընդդիմության հետ, իսկ Ռուսաստանն իր կապերն ունի, և ցանկալի կլիներ, որ Ռուսաստանն աշխատեր այդ ուղղությամբ»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
ԱՄՆ-ն այս շաբաթ ճանաչել էր սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիան՝ որպես սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)