Սյուզան Ռայսը հրաժարվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից
ԱՄՆ
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսը դեկտեմբերի 13-ին հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում: Այս մասին նա հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում. փոխանցում է NBC հեռուստաընկերությունը:
Իր նամակում Ռայսը խնդրել է Օբամային չառաջադրել իր թեկնածությունը, բացատրելով, որ իր թեկնածության հաստատումն ԱՄՆ-ի Սենատի կողմից քիչ հավանական է: Ռայսի խոսքերով՝ այս պաշտոնում իր թեկնածության առաջադրման գործընթացը «երկարատև և վիճելի» կլիներ և մեծ ջանքեր կպահանջեր:
Մեկնաբանելով Սյուզան Ռայսի որոշումը՝ Օբաման հայտարարել է, որ սենատորների կողմից Ռայսի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ կապված Բենղազիում ամերիկյան դեսպանի սպանության հետ, «սխալ և անարդար են»:
Այսպիսով՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներ են Սենատում արտաքին քաղաքական կոմիտեի ղեկավար Ջոն Քերին և ԱՄՆ-ի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)