Վիկտորիա Բեքհեմը՝ Քեյթ Միդլթոնի և նրա փոքրիկի դիզայներ
Աշխարհ
Հասարակ բրիտանացիներից բացի՝ աստղերի մեջ ևս կան մարդիկ, ովքեր իրենց հավանությունն են տալիս Քեյթ Միդլթոնին:
Դրա վառ ապացույցն է հետևյալը. Վիկտորիա Բեքեմը, իմանալով Քեյթի հղիության մասին, շտապել է շնորհավորել արքայական զույգին ՝ նրանց ուղարկելով ծաղկեփունջ և բացիկ:
Նա նաև խոստացել է, որ թագաժառանգին զգեստներ կնվիրի նոր մանկական հավաքածուից: Վիկտորիան այժմ լիովին ընկղմված է մանկական նոր հավաքածուի թողարկման մեջ, և նա շատ կցանկանար, որ Վիլյամի և Քեյթի երեխան նույնպես իր թողարկած զգեստներից հագնի:
Բրիտանացի դիզայները նաև խոստացել է օգնել դքսուհուն հղիների համար նախատեսված հագուստ ընտրել. նա Քեյթի համար կմտածի նաև նորաձև, միևնույն ժամանակ, հարմար կերպարներ:
Բազմազավակ մայրն այդ հարցում արդեն իսկ մեծ փորձ ունի: Գրում է spletnik.ru-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)