Չինաստանում տղամարդը դանակահարել է ավելի քան 22 աշակերտի
Աշխարհ
Չինական Չենտաո գյուղում տղամարդը դանակահարել է նախակրթարանի 22 աշակերտի. հաղորդում РИА Новости-ն՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին: Ըստ ոստիկանության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Տղամարդը դպրոցի մուտքի մոտ դանակով հարձակվել է երեխաների վրա և վիրավորել 22-ին, տուժել է նաև մի անցորդ:
36-ամյա հանցագործն արդեն ձերբակալվել է: Երեխաները հոսպիտալացվել են, ըստ նախնական տվյալների՝ ստացված վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում: Ոտիկանությունը հետաքննում է միջադեպը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան