Վրացական հանքային ջուրը վերադառնում է ռուսական շուկա
ԱՐԽԻՎ
Վրացական հանքային ջուր արտադրող ընկերություններից մեկը վեցամյա դադարից հետո կրկին գրանցվել է ռուսաստանյան շուկա հանքային ջուր արտահանելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանում Միջազգային ներդրումները համակարգող կենտրոնի ղեկավար Գեորգի Սետուրիձեն. փոխանցում է Newsgeorgia-ն:
«Ռուսաստանում մեր գործընկերներն արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում համապատասխան մարմինների հետ՝ վրացական արտադրանքն արտոնագրելու հարցում որևէ առաջընթացի հասնելու համար: Խոսքը հանքային ջրերի և գինիների մասին է: Մենք արդեն կարող ենք շնորհավորել այս հանքային ջուր արտադրող ընկերությանը, քանի որ նրա արտադրանքը շուտով կիրացվի ռուսական շուկայում»,-ասել է Սետուրիձեն:
Թե որ ընկերության մասին է խոսքը, Սետուրիձեն չի հստակեցրել:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)