Մեքսիկան որոշել է պաշտպանել տեկիլան
Աշխարհ
Աշխարհի ամենահայտնի մեքսիկական ազգային արտադրանքը՝ տեկիլան, միջազգային շուկայում ստացել է պաշտպանության և աջակցության հավելյալ միջոցներ. այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարությանը:
Տեկիլայի մասին օրնեսդրության մեջ փոփոխությունները հիմնականում վերաբերում են հենց տեկիլա պարունակող շշերի և կակտուսի հիման վրա պատրաստվող և տեկիլա հիշեցնող ալկոհոլային խմիչք պարունակող այլ շշերի միջև:
«Կարգավորման նոր նորմերը թույլ կտան օգտվողներին վստահ լինել տեկիլայի ինքնության մեջ՝ տարանջատելով այն կակտուսի հիման վրա պատրաստված ալկոհոլային այլ խմիչքներից»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նման նախաձեռնությամբ հանդես են եկել հենց տեկիլա արտադրողները, որոնք զգալիորեն տուժում են մրցակիցների կողմից արտադրվող տելիկայի նման հատկություններ ունեցող ակոհոլային խմիչքներից, որոնք տեկիլա չեն և վաճառվում են իսկական տեկիլայից ավելի ցածր գնով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)