Տիմատին Լեդի Գագայի մոսկովյան համերգն անվանել է տարվա հիասթափություն
ԱՐԽԻՎ
Մոսկվայի համերգի ժամանակ Լեդի Գագան կոչ է արել օրինականացնել գեյերի շքերթը և ազատ արձակել ռուսական Pussy Riot խմբին:
Նկատի ունենալով երգչուհու պրոֆեսիոնալիզմը և նրա շոուի մասշտաբները՝ ռուսական շատ աստղեր քննադատեցին նրա չափազանց քաղաքականացված ելույթի համար:
Ամենաէմոցիոնալը Տիմատիի արձագանքն էր. «Լեդի Գագայի համերգին ներկա գտնվելն ինձ համար դարձավ ամենամեծ հիասթափությունը, չնայած նրան, որ այսօրվա դրությամբ նա աշխարհի լավագույն փոփ երաժշտությունն է ներկայացնում և ամենաուժեղ շոուն՝ աննախադեպ հիթերով և խելահեղության հասնող խարիզմով: Համերգի կեսերին իմ սիրտն արդեն խառնում էր լեսբիության քարոզչության, Pussi Riot-ին ազատելու և գեյ-քարոզչությունն օրինականացնելու կոչերից: Գրում է news.guru.ua-ն:
Տխրեցնում է այն, որ նա բնավ չի տեսնում, օրինակ, Հոլանդիայի և Ռուսաստանի մշակույթների տարբերությունը: Մոսկվան Ամստերդամը չէ»,- բարկացած արտահայտվել է Տիմատին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)