Իրանն առաջխաղացում է արձանագրել ատոմային էներգիայի բանակցություններում
ԱՐԽԻՎ
«Իրանն առաջխաղացում է արձանագրել ատոմային էներգիայի բանակցություններում»,-այս մասին նշել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանեն: Նա իրանական Irna գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է. «Բանակցությունները կառուցողական են եղել, և հաջորդը հանդիպումը ԱԷՄԳ ներկայացուցիչների հետ սպասվում է հունվարի 16-ին»:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ ներկայացուցիչներն Իրան էին ժամանել դեկտեմբերի 13-ին: Իրանը նշում է, որ ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով է տեղի ունենում, սակայն Արևմուտքն անհանգստացած է, որ այն կարող է օգտագործվել ատոմային զենքի ստեղծման համար, որը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի և, առաջին հերթին, Իսրայելի դեմ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)