Արթիկ ՔԿՀ-ում արդարադատության լեյտենանտի մոտից հայտնաբերվել է տարա՝ անհայտ հեղուկով
ԱՐԽԻՎ
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, բնակելի գոտում հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Լյուդմիլա Միսակյանի մոտից հայտնաբերել են 0,5 լիտր տարողությամբ պլաստամասե տարա՝ լցված յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով:
Ըստ Լ. Միսակյանի՝ հայտնաբերվածը սպիրտ է եղել, և ինքն է դատապարտյալներից մեկի խնդրանքով այն տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)