ԱՄՆ-ն երկու Patriot հրթիռ է ուղարկել Թուրքիա
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ն երկու Patriot զինահրթիռային համակարգեր և 400 հոգուց բաղկացած ռազմական ջոկատ է ուղարկել Թուրքիա:
Այս մասին նշում է New York Times գործակալությունը:
Այն միտված է ամրապնդելու Թուրքիայի պաշտպանական համակարգը, քանի որ հարևան Սիրիայում բախումներն ավելի արյունահեղ են դարձել: Հատկապես այն բանից հետո, երբ տեղեկություններ հայտնվեցին մամուլում, թե Բաշար Ասադի կառավարությունն ապստամբների դեմ օգտագործել է Scud հրթիռներ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Patriot հրթիռներ են ուղարկել Թուրքիան, Գերմանիան և Նիդերլանդները:
Թուրքիան վախում է այն հանգամանքից, որ Բաշար Ասադը կարող է օգտագործել քիմիական զենք: Բացի այդ, նաև Ասադի կառավարության անկումից հետո, հնարավոր է, զենքը հայտնվի քրդերի ձեռքում, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայի քուրդ ապստամբների կողմից:
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավոր կուսակցությունը պայքարում է Թուրքիայից առանձնանալու համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)