Ֆիլիպիններում մոլեգնած փոթորկի զոհերի թիվը հասել է 900-ի
Աշխարհ
Այս տարվա ընթացքում ամենաուժեղ «Պաբլո» թայֆունի զոհերի թիվը հասել է 906-ի, անհայտ կորածների ցուցակում, ուրբաթ օրվա տվյաlներով, շարունակում է մնալ 932 մարդ, վիրավոր է ավելի քան 2,7 հազար մարդ. այս մասին հայտնում է ազգային քաղաքացիական պաշտպանության տարածած հաղորդագորության մեջ. փոխանցում էВЗГЛЯД-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 714 զոհի մասին: Քաղաքացիական պաշտպանության տվյալներով` այս տարվա ընթացքում 16 թայֆուններից ընդհանուր առմամբ մոտ 5,5 մլն մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 150 հազար տուն, որոնցից ամբողջովին ավերվել է 60 հազարը:
Տարհանման կենտրոններում և ժամանակավոր ապաստաններում գտնվում է ավելի քան 850 հազար մարդ: Առավել տուժած 50 գավառներում և քաղաքներում հայտարարվել է աղետային ռեժիմ, 16 թաղամասում մինչև այժմ էլեկտրամատակարարումը վերակգնված չէ. փոխանցում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)