Նյու Յորքի ամենահին պիցցայատունը փակել են մկների և ճանճերի պատճառով
ԱՄՆ
Քաղաքային իշխանությունները փակել են Նյու Յորքի ամենահին, Մանհեթենում գտնվող պիցցատներից մեկը մկների և ճանճերի պատճառով. այս մասին հայտնում է Fox News-ը: Քաղաքի առողջապահական տեսչության տվյալներով՝ զբոսաշրջիկներին հայտնի Բլիքեր սթրիթի վրա գտնվող John's պիցցայատանը գործում էին սննդի պատրաստման և օգտագործամն համար անհարիր պայմաններ, ինչը սպառնում էր սննդի կետի հաճախորդների առողջությանը: Ընդհանուր առմամբ գրանցվել էր 25 խախտում. գրում է The New York Daily News-ը:
Այսպիսով՝ ստուգման արդյունքում պիցցայատան տարածքում հայտնաբերվել են ճանճերի տարբեր տեսակներ և մկան հետքեր: Բացի այդ, ռեստորանում բարենպաստ պայմաններ էին ստեղծված մակաբույծների համար: Պիցցայատան աշխատակիցները խոստացել են շտկել իրավիճակը և նորից բացել հաստատությունը:
Նշենք, որ John's պիցցայատունը բացվել է 1929 թվականին և քաղաքի ամենահին վայրն է, ուր պիցցան պատրաստում են հատուկ վառարաններում՝ ածուխի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)