Հանրապետությունում սպասվում է ձյուն
Հայաստան
Դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին՝ շրջանների զգալի մասում, 17-ին՝ արևմտյան շրջաններում, 15-ին արևելյան շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում'13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին' մերկասառույց, հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:



















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի