Շները կարող են օգնել կանանց քնկոտության դեմ պայքարում
Աշխարհ
Բելգիացի գիտնականները պարզել են, որ հատուկ վարժեցված շները կարող են օգնել քնի ծանր խախտումներով մարդկանց, գրում է Korrespondent.net-ը:
Հեազոտության մեջ մասնակցել է 35-ամյա կին՝ ցերեկային քնկոտության ծանր ախտանիշով: Կինը քնի նոպա էր ունենում մոտ 6 անգամ օրվա ընթացքում և երբեմն կարող էր քնել մինչև 16 ժամ:
Քանի որ հատուկ դեղամիջոցները կնոջ վիճակը չէին բարելավում, վերջինս դիմեց հասարակական բարեգործական կազմակերպությանը, որը վարժեցնում էր շներին՝ լսողության կամ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Նախ շունը սովորեց արթնացնել կնոջը առավոտյան զարթուցիչի հետ միասին, անգամ եթե դրա համար կպահանջվեր կես ժամից ավել: Հետո շանը սովորեցրին արթնացնել տիրուհուն, երբ դա անհրաժեշտ էր մետրոյում, ավտոբուսում կամ տրոլեյբուսում:
Ինչպես հայտնում են ուսումնասիրության հեղինակները, մարդու և շան միջև նման հարաբերության օրինակը կարող է օգտագործվել նաև դեղորայքով չբուժվող ցերեկային քնկոտության այլ դեպքերում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)