Չինացի պաշտոնյային հեռացրել են աշխատանքից բազմակնության պատճառով
Աշխարհ
Չինաստանի հյուսիսում գտնվող Թայուան քաղաքի օրենսդիր խորհրդի պատգամավորներից մեկին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից ամուսնության օրենքների և երեխաների ծնելիությունը վերահսկող պետական քաղաքականության սկզբունքները խախտելու համար՝ «մեկ ընտանիքում՝ մեկ երեխա»:
Չինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ պաշտոնյան ունեցել է 4 օրինական կին և 10 երեխա:
Ներկայումս չինական իշխանությունները հետաքննություն են վարում բազմակնության և ամուսնական փաստաթղթերի կեղծման կասկածանքով:
Դեռ պարզ չէ, թե ինչպես է պաշտոնյային հաջողվել պաշտոնապես ձևակերպել միանգամից 4 ամուսնություն:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան