«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» «Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» «Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին 

Մաշտոցի վեհ գործի խորհուրդը` հայոց հարատևության հիմք

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանն այսօր տեղի է ունեցել հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր, կրթության ոլորտի աշխատակիցներ: Ազդարարելով հանդիսության սկիզբը՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը նշել է, որ մրցույթն իրականացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ:

«Տարեսկզբին Վեհափառ տերը ցանկություն էր հայտնել, որպեսզի հոբելյանական տարվա երեք կարևոր իրադարձությունների՝ հայ գրատպության 500-ամյակի, Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակի և Երևանը՝ գրքի համաշխարհային մայքաղաքաք հռչակելու առթիվ հանրակրթական ոլորտն ապրի Մաշտոցի և նրա գաղափարները վերարժևորելու խորհրդով: Այս ընթացքում մրցույթին հայտագրված շուրջ 450 դպրոց բեմականացման միջոցով ներկայացրել է Մաշտոցի մեծ կտակը և տարբեր դարաշրջաններում դրա ներշնչման պոռթկումները»,-նշել է Վարդան աբեղա Նավասարդյանը՝ ներկայացնելով մրցույթի անկացման ժամանակագրությունը:

Ներկաներին իր հայրապետական խոսքն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով, մասնավորապես նշել է. «Մաշտոցի վեհ գործի խորհուրդը եղել է հիմքը հայոց հարատևության մեր դարավոր պատմության հոլովույթներում՝ արդի ժամանակներում մնալով ոգեշնչող ուժն ու զորությունը ազգային մեր կյանքի, գիտամշակութային մեր ձեռքբերումների: Մեր օրերում առավել քան անհրաժեշտ են գիտելիքներով զինված և հավատքի լույսով օժտված աստվածասեր և հայրենասեր հայորդիք, ովքեր պիտի ճանաչեն և իրենց կյանքով ու գործով արժևորեն հայ ինքնությունը կերտած ազգային մեր արժեքները, լուսավորյալ մտքով պատասխաններ գտնեն ու ճանապարհներ ուղենշեն մեր ազգային կյանքի վերածաղկման և նորոգ առաջընթացի համար: Այս պահին գոհունակություն է Մեզ համար հիշել 10 տարիներ առաջ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ ազգային դպրոց մուտք գործելու կարևոր իրադարձությունը: Առարկայի շրջանակներում գրեթե ամեն տարի դպրոցներում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ՝ մեր զավակների կյանքում նորոգելու իրենց հայրերի հավատքի և ազգային-հոգևոր արժեքների զգացումն ու ապրում»,-նշել Վեհափար Տերը՝ իր գնահատանքի խոսքն ուղղելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և անձամբ նախարար Արմեն Աշոտյանին՝ տարիներ շարունակ կրթության ոլորտում եկեղեցական բոլոր նախաձեռնություններին աջակցելու համար, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզային իշխանություններին և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակիցներին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խորհրդանշական է համարել մրցույթի անցկացումը, քանի որ այն, ըստ նախարարի, նվիրված է ոչ միայն այս տարվա կարևոր երեք իրադարձություններին, այլև եզրափակում է ողջ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու և նախարարության միջև ծավալված բուռն համագործակցության շղթան: «Մարդկության պատմության մեջ երեք տեղեկատվական հեղափոխություններ են եղել՝ գրերի գյուտը, երբ տարբեր ժողովուրդներ հնարավորություն են ստեղծել աստվածային գիտելիքները փոխանցել սերնդեսերունդ, գրատպությունը, երբ հնարավորություն ստեղծվեց գիտելիքը դարձնել զանգվածային և հասանելի բոլորին և ոչ միայն ընտրյալներին և, վերջապես, տեղեկատվական տեխնոլոգիաների վկաներն ենք այսօր, երբ նշված տեխնոլոգիաները նոր փուլ են բացում մարդկային հասարակության համար՝ գիտելիքի ստեղծման, փոխանցման և այդ գիտելիքի վրա խարսխված արժեքների տարածման գործում: Պատահական չէ, որ մենք՝ հայերս, երեք տեղում էլ ունենք լուրջ դերակատարություն՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Հակոբ Մեղապարտ և այսօր տեղեկատվական հաղորդակցության ոլորտում Հայաստանում աշխատող բազմաթիվ գիտնականներ և ճարտարագետներ, ովքեր տեղեկատվության լույսն են սփռում՝ դարերից եկող մեր խորհուրդների հիման վրա»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ Հայ եկեղեցին, ըստ նախարարի, իր ուրույն, հանգուցային, ճակատագրական դերն է ունեցել և’ գրերի գյուտին, և’ հայատառ գրատպության ստեղծման և տարածման գործում: «Մենք պետք է շարունակական դարձնենք իրականացվող միջոցառումները, որոնք թույլ են տալու մեզ՝ կյանքի կոչել մեր հավատը առ Աստված, հավատը առ հայ ժողովուրդ և կերտել հայ քաղաքացու ժամանակակից կերպար, ով գիտի, թե որտեղից է գալիս, ինչ արժեք է իր մեջ կրում և ժամանակակից լինելով հանդերձ՝ նաև ավանդական է»,-ընդգծել է նախարարը:
Հանդիսության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ են հանձնել մրցույթի հաղթողներին: Հայրապետական մրցանակի է արժանացել Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, «Լավագույն սցենար» անվանակարգում՝ Երևանի Ա. Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոց, «Լավագույն կատարում»՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը, «Լավագույն բեմադրություն»՝ Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան
Ամենադիտված