Փող չկա. վրացական ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը
Վրաստան
Վրաստանի ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը միջոցների սղության պատճառով, հայտնել է Sputnik Georgia-ն։
Հեռուստաընկերությունը հայտարարել է, որ հետագա աշխատանքը անհնար է դարձել այն պատճառով, որ ալիքի համահիմնադիրներից մեկը՝ Զազա Օկուաշվիլին, «արհեստականորեն ֆինանսական ճգնաժամ է ստեղծել»։
«Մենք աշխատում ենք միջոցներ գտնել հեռարձակումը վերականգնելու համար»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)