Օբաման խոստացել է չհետապնդել մարիխուանա ծխողներին
ԱՄՆ
Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում մարիխուանա ծխողներին հետապնդելը չի լինի դաշնային իշխանությունների առաջնային խնդիրը. այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Նշենք, որ Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում օրինական է դարձել մարիխուանայի օգտագործումը որպես հանգստամիջոց, ինչը հակասում է երկրի դաշնային օրենսդրությանը:
«Մենք ավելի կարևոր հոգսեր ունենք»,-ասել է Օբաման: ԱՄՆ-ի նախագահը նաև ընդգծել է, որ ներկա դրությամբ կողմ չէ ամենուրեք մարիխուանայի օրինականացմանը, սակայն պարզաբանել է, որ հասարակական կարծիքի էվոլյուցիան և պետական միջոցների սակավությունը ստիպում են Սպիտակ տանը փոխզիջում փնտրել մարիխուանա ծխողների նկատմամբ:
Նշենք, որ դաշնային օրենքի համաձայն՝ մարիխուանայի աճեցումը, տարածումն ու օգտագործումը քրեական հանցագործություն է համարվում, և այս թմրանյութը վտանգի աստիճանով հավասար է հերոինի աստիճանին: Սակայն դե ֆակտո դաշնային իշխանություններն աչք են փակում մարիխուանայի՝ բժշկական նպատակներով օգտագործման վրա, որն օրինականացվել է 18 նահանգում: Նման մոտեցում կկիրառվի նաև հանգստի նպատակով մարիխուանա ծխելու վրա Վաշինգտոնում և Կոլորադոյում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)