ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» «Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» «Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» «Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել 

Քննարկվել են մի քանի քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային գրադարանի, Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի եւ Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի վարչական շենքերի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների օգտագործման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանը, քաղաքաշինության նախարար Ս.Թադեւոսյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա.Նիկողոսյանը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Վ.Հարությունյանը, քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հ.Սարգսյանը, ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Ս.Ղարիբյանը, նշված քրեական գործերով քննությունն իրականացնող քննիչը, դատավարական հսկողություն իրականացնող դատախազը եւ պատասխանատու պաշտոնատար այլ անձինք:

«Քրեական գործերի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս, քանզի վերաբերում են ոչ միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարության ընթացքում թույլ տրված հավելագրումներին, որակին, այլ նաեւ՝ ի սկզբանե նախագծանախահաշվային փաստաթղթերի ճիշտ կազմմանը, այսինքն՝ կապալառու կազմակերպություններին ճիշտ առաջադրանք տալուն»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը՝ արձանագրելով, որ, ըստ քննության տվյալների, պետական բյուջեից հատկացված գումարները որոշ դեպքերում ոչ նպատակային են օգտագործվում, այլ խոսքով փոշիացվում են՝ սխալ, ոչ լիարժեք առաջադրանքի հետեւանքով:

Անդրադառնալով ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին՝ քննիչը տեղեկացրեց, որ կատարողական ակտերի կազմման ճշտության ստուգմամբ պարզվել է, որ 2008-2011թթ. կապալառու կազմակերպության կողմից կազմվել են 691.953.490 դրամի կատարողական ակտեր, ընդունման-հանձնման արձանագրություններով ֆինանսների նախարարությունը վճարել է 668.579.600 դրամ, իսկ 23.373.890 դրամը չի վճարել՝ կապալառուի կողմից ներկայացված աշխատանքները կատարված չլինելու պատճառաբանությամբ: Ընդհանուր առմամբ հավելագրումների միջոցով, քննության տվյալներով, պետությանը պատճառված վնասը ներկայումս կազմում է 36.880.200 դրամ: Քննարկման փուլում է կաղնու փայտից պատուհանների տեղադրման, գրադարանի պատերը սոսնձաներկից մաքրելու, ինչպես նաեւ՝ գրադարանի մուտքից դեպի Տերյան փողոց տանող հատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսված շուրջ 40 մլն դրամի արդյունավետ օգտագործման հարցը:

Սակայն ամենակարեւոր խնդիրը շենքի սեյսմակայունության հարցն է: «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության եզրակացության համաձայն՝ գրադարանի շենքը 3-րդ աստիճանի վթարային կառույց է եւ անհրաժեշտ է իրականացնել սեյսմազինվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Բայցի այդ, առկա է հակահրդեհային համակարգի ներդրման կարիք: Իսկ նշված աշխատանքներն իրականացնելու դեպքում հիմնանորոգման համար ծախսված հարյուրավոր միլիոնները դառնում են անիմաստ: ՀՀ գլխավոր դատախազը վարույթն իրականացնող մարմնի առաջ խնդիր դրեց պարզել նախ՝ կապալառու կազմակերպությունը որքանով է արդյունավետ իրականացրել պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ հետո՝ ինչու պետության անունից պատվերը ձեւակերպած համապատասխան պաշտոնատար անձինք առաջադրանքը ճիշտ չեն կազմել: «Եթե շենքը սեյսմակայուն չէ, ապա ինչու է քաղաքաշինության նախարարությունը հիմնանորոգման խնդիր դրել՝ առանց սեյսմազինվածությունը բարձրացնելու առաջադրանքի: Նման պայմաններում, ակնհայտ է, որ եթե անգամ կապալառու կազմակերպությունը պատշաճ իրականացնի ստանձնած պարտավորությունը եւ փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, որը, ըստ ստուգման արդյունքների կազմում է մի քանի տասնյակ միլիոն դրամ, ապա միեւնույն է գրադարանի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացված հարյուրավոր միլիոնի դրամի ֆինանսավորումը դառնում է ոչ նպատակային, քանզի սեյսմազինվածությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները կատարելուց հետո նախկինում կատարված հիմնանորոգումը կարժեզրկվի եւ կրկին վերանորոգում իրականացնելու անհրաժեշտություն կառաջանա»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը՝ ավելացնելով. «ակնհայտ է, որ կապալառու կազմակերպությունից չենք կարող պահանջել մի աշխատանք, որպիսի առաջադրանք չի տրվել, եւ վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչու նման առաջադրանք չի տրվել: Կամ գործ ունենք չարամիտ դիտավորության հետ կամ էլ, մեղմ ասած, պաշտոնեական անփութության, անբարեխիղճ վերաբերմունքի, որի հետեւանքով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնաս»:

Նույն խնդիրը վերաբերում է նաեւ Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցին, քանզի նախագծանախահաշվային փաստաթղթերում չեն նախատեսվել սեյսմազինվածության բարձրացման կամ ուժեղացման միջոցառումները: Մինչդեռ նախագծման փուլում կառույցի վնասվածության աստիճանը գնահատվել է 2-րդ աստիճանի, իսկ 2012թ. սեյսմիկ պաշտպանության ծառայությունը շենքի վնասվածության աստիճանը գնահատել է արդեն 3-րդ աստիճանի՝ անբավարար՝ առաջարկելով շահագործումն իրականացնել կառույցի ուժեղացումից եւ վերակառուցողական աշխատանքներից հետո: Հետեւապես շենքի հիմնանորոգման համար ծախսված գումարները դառնում են ոչ նպատակային, քանզի այն վթարային է: Ինչ վերաբերում է Մեծ Մանթաշի դպրոցին, ապա այս դպրոցի շենքը նույնպես ունի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն, բայց ի տարբերություն վերը նշված երկու դեպքերի, այդ առաջադրանքը տվալ դեպքում ներառված է եղել նախագծանախահաշվային փաստաթղթերում, ինչը, սակայն, պատշաճ չի կատարել կապալառու կազմակերպությունը: Արդյունքում՝ եթե նախկինում շենքի վնասվածության աստիճանը գիահատվել է 2-րդ աստիճանի, ապա 2012 թվականին արդեն 3-րդ աստիճանի՝ անբավարար, եւ պիտանի չէ շահագործման համար:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը ապահովել քրեական գործերով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը եւ համարժեք իրավական գնահատական տալ ոչ միայն կապալառու կազմակերպությունների պատասխանատու անձանց գործողություններին՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու եւ հավելագրումներով կատարողական ակտեր ներկայացնելու համար, այլ նաեւ բոլոր այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնց հետեւանքով նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են թերի, ինչի արդյունքում էլ պետության հատկացրած գումարներն օգտագործվել են ոչ նպատակային: Միաժամանակ հանձնարարվեց դատախազական հսկողություն իրականացնող դատախազներին՝ խորհրդակցության արդյունքներով մշակել նախաքննության աշխատանքային վարկածներ եւ հետամուտ լինել, որպեսզի քննության շրջանակներում նշանակվեն անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները՝ պարզաբանման ենթակա հարցերի պատասխանները ստանալու համար, ապահովել քրեական գործի նախաքննության օրինականությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Ամենադիտված