Շինանյութի Սերոժի որդին ետ է ուզում նվերները նախկին նշանածից. պարզաբանում է երգչուհի Մարիաննան
Հասարակություն
Մարիաննա Հովհաննիսյանի եւ նրա նախկին սիրելիի՝ Արման Մանուկյանի բաժանման եւ չկայացած հարսանիքից ամիսներ են անցել: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հուլիսին նշել էր, որ անձնական խնդիրների մասին չի ուզում խոսել եւ թերթելով իր կյանքի այդ փուլը, այժմ փորձում է թեթեւ ապրել: Այսօր լրատվամիջոցներում տարածվել են զույգի բաժանման պատճառների մասին մանրամասներ, մասնավորապես նշվում է, թե «նախկին նշանածը հետ է ուզում իր մատուցած նվերները, իսկ բաժանության պատճառը եղել է հարսանիքի օրը դահլիճում աղջկա ծնողներին վատ տեղ հատկացնելը», որոնք Մարիաննան մեզ հետ զրույցում որակել է «բակային կեղծ ու հորինված լուրեր»:
“Պարզապես ծիծաղելի է, որ փորփրում են արխիվային նյութեր, անդրադառնում մի թեմայի, որը վաղուց փակված էջ է իմ կյանքում: Ուղղակի արհամարհում եմ նման շքամուտքային ցածրորակ խոսակցությունները: Բոլորի կյանքում էլ կարող է նման դեպք լինել: Ինչպե՞ս կարելի է հորինված սցենար գրել՝ հիմնված կեղծ խոսակցությունների վրա, բավական է քթները մտցնեն ուրիշի անձնական կյանք»,-BRAVO.am-ին ասել է Մարիաննա Հովհաննիսյանը:

Երգչուհին նշել է՝ բաժանումից հետո վաղուց վերադարձել է իր կյանքի նախկին ռիթմին. «Ես չեմ պատրաստվում ու պարտավոր չեմ իմ անձնական կյանքի մանրամասները պատմել, ոչ թե թաքցնելու բան ունեմ, այլ ցանկություն չունեմ իմ կյանքի այդ փուլը դնել հանրության ափի մեջ: Միայն մեկ բան կասեմ՝ լրատվամիջոցները մարդկանց անձնական կյանքը կեղտոտելու եւ ապականելու փոխարեն թող կարեւոր այլ լուրերի անդրադառնան: Եթե կշարունակեն իմ բաժանման պատճառները փորփրել, ինչ-որ բամբասանքների, բակային խոսակցությունների հիման վրա նյութեր հրապարակել, դրանից հաճույք ստանալ ու կայքերի դիտումները բարձրացնել, թող անդրադառնան, եթե դա այցելուներին գրավելու միակ ձեւն է»:

Մարիաննա Հովհաննիսյանի խոսքով՝ նշանադրության մասին պատմել է այնքանը, որքանը ճիշտ է համարել. «Չգիտեմ՝ հետագայում իմ անձնական նորությունների մասին կպատմեմ, թե՝ ոչ: Մարդկանց չեմ մեղադրում չափից դուրս հետաքրքրասիրության համար, մեր ազգին բնորոշ հատկանիշ է, բայց անընդունելի է անցած-գնացած պատմությունը նորից փորփրել ու անհիմն լուրեր տարածել»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը