15000-րդ այցելուն Արցախում
Արցախ
Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի քաղաքացի 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է:
Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ:
ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն՝ 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ 2012 թվականի նույն ժամանակահատվածում տրված մուտքի արտոնագրերի քանակն աճել է ավելի քան 33 տոկոսով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան