Հայաստանում արդարադատությունն իրականացվում է միայն խեղճ ու կրակ մարդկանց հանդեպ
Հասարակություն
«Հայաստանում վախի մթնոլորտն այնքան է կարծրացել ու վերածվել մարդկանց շրջանում արդարադատության նկատմամբ վստահության իսպառ անկման, որ մարդիկ ուղղակի գերադասում են գործ չունենալ իրավապահ մարմինների հետ, որովհետև իրավապահ մարմինն այն մարմինն է, որը բռնապետության պայմաններում ծառայում է, որպես խարազանող մարմին, որպես պատժիչ մարմին»,- այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը՝ խոսելով Հայաստանում օրինականության և արդարադատության վիճակի մասին:
Նրա խոսքերով՝ թեև հանցագործությունն արդարացում չունի, այնուամենայնիվ, արդարադատությունն իրականացվում է միայն խեղճ ու կրակ մարդկանց հանդեպ:
«Գոյություն ունի «02» հաղորդաշար, որն անընդհատ ինչ-որ հանցագործության դեմ պայքարի պատրանքներ է ստեղծում՝ հրապարակելով դեպքեր մարդկանց հավագողության կամ ձվագողության համար և փորձելով հանրությանը հավաստիացնել, որ աշխատում է: Սակայն այսպես կոչված «հաբռգածների» ռեժիմի հենասյուների որդիներին ու բարեկամներին, եթե նույնիսկ մարդ սպանեն կամ վրաերթի ենթարկեն, անգամ եթե ակնհայտ հանցագործություններ կատարեն, միևնույն է՝ նրանց դիպչող չի լինի, որովհետև այս երկիրը բռնապետական է»,- եզրափակել է Գայանե Առուստամյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը