Ռոզի Ավետիսովան նախընտրում է սևը
Հասարակություն
«Փեսացուն կրկեսից» ֆիլմի գլխավոր հերոսուհու Գոհարի՝ նույն ինքը Ռոզի Ավետիսովայի զգեստապահարանում գերակշռում է սեւ գույնը: Այս մասին LoveYou.am-ի հետ զրույցում ասել է Ռոզին:
Ըստ դերասանուհու՝ սևն ակտուալ է բոլոր եղանակներին, միակ գույնն է, որը երբեք նորաձեւության շրջանակներից դուրս չի գալիս: Գեղեցկուհի դերասանուհին առօրեայում նախընտրում է սպորտային, թեթեւ կլասիկ ոճերը: Կայքի այն հարցին, թե որ բրենդից է հաճախակի օգտվում, Ռոզին պատասխանեց, որ որեւէ կոնկրետ բրենդ չի կարող նշել, քանի որ օգտվում է խիստ տարբեր բրենդներից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը