Ի՞նչ կխնդրի Աստծուց Արմինկան
Հասարակություն
Asekose.am-ի և «Մեգապոլիս» ամսագրի հարցերին պատասխանում է երգչուհի Արմինկան (Արմինե Նահապետյան):
-Կկարողանա՞ք հիշել փոքրիկ Արմինկայի ամենամեծ «հոգսը»:
-Որպես «հոգս» ինձ համար կատարյալ լինելն էր ու փորձել աշխարհը «կատարյալ» դարձնելը:
-Իրակա՞ն, թե երազների աշխարհում եք նախընտրում ապրել:
-Ես ապրում եմ իրական աշխարհում՝ իմ մեջ ունենալով իմ «գաղտնի» աշխարհը, և երբեք չեմ դադարում երազել:
-Կյա՞նքն է երաժշտություն, թե՞ երաժշտությունը՝ կյանք:
-Կյանքը սեր է, երաժշտությունը՝ կյանք:
-Ո՞ր հարցերում եք անդրդվելի:
-Բոլոր սկզբունքային ու արժանապատվությանս վերաբերող հարցերում:
-Սահմանված կանոններ, որոնք Ձեզ համար ընդունելի չեն:
-Կեղծ ու սուտ բարոյական կանոններն ու ծեսերը:
-Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
- Դրանք այնքան շատ են, որ վաղուց պարզապես անցնում են կողքովս:
-Արմինկան հավատում է, որ…:
-Արմինկան հավատում է իր Տեր Աստծուն:
-Եթե հանդիպեիք Աստծուն, կխնդրեիք…:
-Երբ տեսնեմ, հնարավոր է՝ կորցնեմ խոսելու կարողությունս...
Հեղինակ՝ Անի Բեքիրյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը