Էդվարդ Խաչարյանը՝ «Ռուսաստանի ձայն»–ի կիսաեզրափակիչում (տեսանյութ)
Հասարակություն
Ռուաստանի «Առաջին ալիք»-ի «Գոլոս» հեռուստատեսային նախագծում մի քանի րոպե առաջ հայ Էդվարդ Խաչարյանը կատարեց Թոմ Ջոնսի աստղային երգերից մեկը՝ Delilah-ը: Երիտասարդն այնպիսի թեթեւությամբ եւ հոգով կատարեց երգը, որ նույնիսկ ժուրիի անդամները հոտընկայս ծափահարեցին նրան:
Ձայնագրության ներքո մի քանի րոպեում երկրպագուների մեկնաբանությունների հեղեղ է սկսվել, որոնք պարզապես հիացմունքի մեջ էին եւ մրցույթի մասնակցին հաղթանակ էին մաղթում, գրում է style.news.am-ը:
Եվ իսկապես, Խաչարյանի կատարումն անտարբեր չթողեց դահլիճում եւ հեռուստաէկրանների առաջ գտնվողներից ոչ մեկին: Ծափահարությունները մի քանի րոպե չէին դադարում:
Արտյոմ Կաչարյանը դուրս մնաց մրցույթից, թեեւ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի հայտնի երգի կատարումը նույնպես հուզեց շատերին:
Հիշեցնենք, որ Խաչարյանի հետ միասին «Գոլոս» մրցույթում դեռեւս պայքարում է եւս մեկ հայ՝ Մարգարիտա Պոզոյանը: Մի քանի րոպե անց պարզ կլինի՝ արդյոք նա անցնո՞ւմ է հաջորդ փուլ, թե՞ ոչ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը