Սիրուշոն կոտրում է բոլոր կարծրատիպերը. Նազենի Հովհաննիսյան
Հասարակություն
Սիրուշոյի նոր երգը՝ «ՊռեԳոմեշ»-ը անտարբեր չի թողել ոչ մեկին: Տեսահոլովակի պրեմիերայից հետո իր ֆեյսբուքյան էջում երգի մասին կարծիք է հայտնել նաև դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը.
«Սիրուշո բրավո:))) Առաջին իսկ վայրկյանից դիպավ այս երգը հոգուս!!! ես «մեծ արվեստագետ չեմ», և չեմ կարող ինչ որ մեկին ինչ որ բան թելադրել, ու չեմ էլ հավակնում համախոհների մեծ բանակի,բայց որպես հայ և քաղաքացի, կամ պարզապես ունկնդիր ես շատ ուրախ եմ և հպարտ, որ դու կոտրում ես բոլոր կարծրատիպերը!!! շատ-շատ ապրես:) և այս դարում գոմեշի պես համառ պիպի լինի հայն իր պատմական ներկան կառուցելու համար: Իսկ Կոմիտասի գութաներգի անսահման աշխարհն ամենաերիտասարդներին հասցնելու ավելի լավ միջոց չէր էլ կարելի գտնել !!!! Սիրուշո և Ավետ Բարսեղյան- սիրում եմ ձեր ստեղծագործական թանդեմը : Միասին նոր բանաձևերի ստեղծարար եք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը