«168 ժամ». ԲՀԿ-ն կուսակցություն չէ. Երվանդ Մանարյան
Հայկական Մամուլ
«Ես այդքան խորացված չեմ ՀԱԿ-ի քայլերի, իրենց անելիքների մեջ, բայց, կարծում եմ՝ նրանք ելք են փնտրում, ցանկանում են այսօրվա ծանր վիճակից դուրս գալ: ԲՀԿ-ի հետ էլ ոչ թե համագործակցում էին, այլ փորձում էին համագործակցության ճանապարհներ ստեղծել, բայց քանի որ դիմացինը դասական իմաստով կուսակցություն չէր՝ չստացվեց, նրանք իրենց հաշիվներն ունեին»,- երեկ «168 ժամ»-իթղթակցի հետ զրույցում ասել է դերասան Երվանդ Մանարյանը:
Խոսելով ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին՝ Երվանդ Մանարյանը նշեց, թե համաձայն չէ, որ ՀԱԿ-ն իր որոշումները պայմանավորում է ԲՀԿ-ի քայլերով և մինչև նախագահի իր թեկնածուի մասին հայտնելը սպասում էր Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
«Ես այդպիսի բան չեմ լսել Կոնգրեսի առաջնորդից, ուղղակի ընդհանուր տպավորությունն էր այդպես»,- հավելել է նա: Երվանդ Մանարյանը կարծիք է հայտնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, շարունակում է հասարակության մի զանգվածի համար մնալ առաջնորդ, ում հետևից կարելի է գնալ և ում իմաստուն որոշումներին կարելի է ապավինել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին